Պուտինը եւ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Բաքվի, Երեւանի եւ Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում։ Ինչպես տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը, ներառյալ սահմանին անվտանգության ապահովման քայլերը։ Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է նաեւ Արցախի վերաբերյալ բոլոր հարցերի կառուցողական լուծման անհրաժեշտությունը, ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ։ Կրեմլի հաղորդագրությունում նշվել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Դիտարկվել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Սդրբեջանի ղեկավարների 2020-2022թթ. հայտնի պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ասպեկտները, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստման քայլերը։ Արցախում ընթացիկ իրավիճակի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական հունով լուծելու անհրաժեշտությունը՝ ռուս խաղաղապահների հետ կողմերի սերտ շփմամբ եւ փոխգործակցությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։

Լրահոս