Պուշկինի թունելը ժամանակավորապես կհոսանքազրկվի

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին ժամը՝ 11:00 – ից մինչև 17:00, Պուշկինի թունելը հոսանքազրկվելու է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։ Իրականացվելու են էլեկտրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներ։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

Լրահոս