Պորտուգալիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի խաղացողը բաց կթողնի 2 ամիս

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Պորտուգալիայի հավաքականի ձախ պաշտպան Նունու Մենդեշը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ երկու ամիս, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ 20-ամյա ֆուտբոլիստը ծանր վնասվածք էր ստացել Ուրուգվայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։ Պորտուգալիան հաղթել էր 2:0 հաշվով եւ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Նունու Մենդեշի մոտ ախտորոշվել է ազդրի մկանաթելերի պատռվածք։ Նունու Մենդեշը 2021թ․ սեպտեմբերին է պորտուգալական «Սպորտինգից» տեղափոխվել ՊՍԺ։

Լրահոս