ՊՆ-ն եւ Կրեմլը չեն աջակցել բանակում զորակոչով երկամյա ծառայության գաղափարին. «Վեդոմոստի»

Ռուսաստանի նախագահի վարչակազմն ու ՊՆ-ն չեն աջակցել սենատորների ու պատգամավորների՝ զինվորական ծառայության ժամկետը մինչեւ երկու տարի ավելացնելու նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով Դաշնային խորհրդում եւ ռազմական գերատեսչությունում աղբյուրներին։ Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ շեշտը պետք է դնել զինվորականների ոչ թե քանակական, այլ որակական նախապատրաստության վրա, իսկ բանակում ավելի երկար գտնվելը չի նպաստի դրան։ Դաշնային խորհուրդում բացատրել են, որ տվյալ որոշման ընդունման գործընթացում Կրեմլում հաշվի են առել նախաձեռնությանը դեմ հանդես եկող խորհրդարանականների դիրքորոշումը։

Լրահոս