Պղնձի արժեքը նվազում է

Պղինձը հինգշաբթի առավոտյան փոքր-ինչ էժանանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,2 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,4 215 դոլար։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պնղձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել է 0,67 տոկոսով՝ 7 545 դոլար, ալյումինիումինն ավելացել է 3,09 տոկոսով՝ 2 305 դոլար, ցինկինը նվազել է 0,68 տոկոսով՝ 2 908,5 դոլար։

Լրահոս