Պետք է ձեւավորել այլընտրանքային իշխանություն. Խոսրով Հարությունյան

Անհրաժեշտ է ձեւավորել այլընտրանքային, ոչ ֆորմալ իշխանություն, որի հանդեպ հանրության հիմնական հատվածի վստահությունը, մյուս կողմից այդ իշխանության մակարդակի բարձրությունը հնարավորություն է տալիս թելադրել իրավիճակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ որպես դրա օրինակ բերելուվ ղարաբաղյան շարժման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի օրինակը: «Նրանք բարձրացնում էին հարցեր, րոնք ուղղում էին իշխանությանը եւ պահանջում հանրության անունից, որ իշխանությունը դրանք կատարի: Ամենաէկանը, որ այդ ոչ ֆորմալ իշխանությունը հանրության վստահությունը ստանա: Սա շատ լուրջ հարց է: Բոլոր տեսակի հարցադրումները կապված թե բանակցային գործընթացի, թե Արցախի, թե Հայաստանի հանդեպ կործանարար սպառնալիքների, թե այդ սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ձեւավորման հետ, այս բոլոր հարցադրումները նախ պետք է դառնան հանրության սեփականությունը: Սա պետք է լինի հանրության պահանջը, ոչ թե ընդդիմաւոյթնա կամ քաղաքական վերնախավի մի հատվածի: Սա հաջողության չտանող ճանապարհ է: Սա ամենօրյա քրտնաջան եւ ռեսուսրներ պահանջող աշխատանք է: Եթե դա չենք անում, ակադեմիական քննարկումներ են ընդամենը»,-ասաց նա:

Լրահոս