Պետք է հստակ փաստել, որ 5000 տղաների կյանք խլած իշխանությունները այսօր էլ փորձում են ողջ մնացածների կյանքերը խլել թմրանյութերի միջոցով

Նեթֆլիքսի ամենառեյտինգային սերիալների ստեղծողներն ու անգամ նարկոթրաֆիկի մեծագույն կնքահայր Էսկոբարը նյարդայնացած ծխում են խոհանոցում։ Էկվադորից Հայաստան ուղևորվող 800 միլիոն դոլար արժողությամբ 3 տոննա կշռող մաքրամաքուր կոկաինը բռնագրավվել է Իտալիայում։ Երեխայություն կլինի, եթե մտածենք, թե սա ինչ֊որ մասնավոր դեպք է։ 3 տոննա թմրանյութ ներմուծել ընդունակ է միայն իշխանությունը։ Աղաջանյանը Էդոն ասում էր, թե Հայաստանում ցանկացած միջին վիճակագրական խնջույքները չեն անցնում առանց թմրանյութերի։ Գուցե Էդոն անձամբ է կառավարում թմրաշրջանառությունը և տեղյակ է դրանից։ Գուցե հենց Էդոի միտքն է եղել Էկվադորից 3 տոննա կոկաին ներմուծել, որպեսզի խնջույքները ավելի վառ գույներով անցկացվեն։ Պետք է հստակ փաստել, որ 5000 տղաների կյանք խլած իշխանությունները այսօր էլ փորձում են ողջ մնացածների կյանքերը խլել թմրանյութերի միջոցով։ Փաշինյան Նիկոլը ոչ միայն թուլացրել է Հայաստանի և Արցախի անվտանգությունը, այլ նաև փորձում է թուլացնել երկրի ներքին անվտանգությունը։

Լրահոս