Պետք է արձանագրել, որ մեր երկու հանրապետությունների կուսակցությունների, հայ ժողովրդի միասնականությունը Նիկոլին հեռացնելու բանալին է

Այսօր, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կուսակցությունները հանդես են եկել միասնական հայտարարությամբ` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված` Նիկոլի ոչ լեգիտիմ և հակահայկական գործողությունների վերաբերյալ: Նիկոլը, անտեսելով Արցախի ինքնորոշման իրավունքը, համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ դա զուրկ է իրավական հիմքից, քանի որ դեմ է` 1. ՄԱԿ-ի կանոնադրությանը 2. Հելսինկյան եզրափակիչ ակտին 3. Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բանակցությունների ընթացքում ընդունված փաստաթղթերին 4. ՀՀ սահմանադրությանը և օրենսդրությանը 5. ԱՀ սահմանադրությանը Պետք է արձանագրել, որ մեր երկու հանրապետությունների կուսակցությունների, հայ ժողովրդի միասնականությունը Նիկոլին հեռացնելու բանալին է, քանի որ ի սկզբանե Նիկոլը ազգը պառակտել էր, որպեսզի այլևս չլինի միասնականություն:

Լրահոս