Պեսկովը չի մեկնաբանել Զելենսկու՝ Խերսոն այցի մասին տեղեկությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել արեւմտյան եւ ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խերսոն, սակայն հիշեցրել է, որ դա Ռուսաստանի Դաշնության տարածքն է, գրում է ՌԻԱ Նովոստին։ Երկուշաբթի ավելի վաղ արեւմտյան եւ ուկրաինական հրատարակությունները հայտնել էին, որ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խերսոն։ «Մենք դա թողնում ենք առանց մեկնաբանության, դուք գիտեք, որ դա Ռուսաստանի Դաշնության տարածքն է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Վլադիմիր Զելենսկու՝ Խերսոն ժամանելու մասին լուրերը եւ արդյոք դա չեն դիտարկում որպես սադրանք Կիեւի կողմից։

Լրահոս