Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու այն հայտարարությունը, թե «Մինսկ-3» չի լինի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Մինսկ-3» չի լինի, ինչը հաստատում է Կիեւի դիրքորոշումը, այն է, որ Կիեւը չի ցանկանում բանակցություններ վարել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Դա հաստատում է Կիեւի դիրքորոշումը»,-ասել է նա։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիեւն օրենսդրորեն արգելել է դրանք։

Լրահոս