Պենտագոնում կարծում են, որ ձմռան մոտենալուն պես Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են դանդաղել

Պենտագոնում կարծում են, որ ՌԴ-ն չի ծրագրում հեռանալ Ուկրաինայի մնացած օկուպացված տարածքներից։ Սակայն ԱՄՆ-ն խոստանում է աջակցել Ուկրաինայի զինված ուժերին ծանր մարտերում, որոնք կշարունակվեն։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, նշվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում։ Պենտագոնում նշել են, որ չնայած Խերսոնի ազատագրման հետ կապված Ուկրաինայի զինված ուժերի զգալի հաջողությանը, ռուսական կողմը, կարծես, թե, չի պատրաստվում հեռանալ մնացած օկուպացված տարածքներից։ Դրանց համար ծանր մարտերը կշարունակվեն։ «Ռուսական կողմը, կարծես, թե, չի պատրաստվում հեռանալ մնացած օկուպացված տարածքներից, անկասկած, առջեւում դեռ ծանր մարտեր են սպասվում։ Սակայն Խերսոնի ազատագրումը նշանակալի ձեռքբերում է եւ վկայում է ուկրաինացի ժողովրդի եւ նրա զինված ուժերի խիզախության, վճռականության եւ արիության մասին», – ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Պենտագոնում կարծում են, որ ձմռան մոտենալուն պես Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են դանդաղել։ Սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ-ի աջակցության աճի տեմպերը հաստատ չեն դանդաղի, քանի որ «Ուկրաինային աջակցելը կախված չէ եղանակից, այլ ուկրաինացիների խոսքով նրանից, թե ինչ է իրենց պետք»:

Լրահոս