Պարտությունների շարանը շարունակական է լինելու, երբ երկրի իշխանության ղեկին պարտված մարդիկ են. Սեյրան Օհանյան

Պատերազմի վտանգ միշտ էլ կա, պարտությունների շարանը շարունակական է լինելու, երբ երկրի իշխանության ղեկին պարտված մարդիկ են, երբ բանակցողը նույնն է եւ գտնվում է թե ներքին, թե միջազգային հարթակում պարտադրանքի, ճնշման ներքո: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Ճնշումներն այն ուղղությամբ են, որ վերջնականապես կատարվի Ադրբեջանի ու Թուրքիայի կամքը՝ միջանցք բացվի ՀՀ տարածքով, իսկ Հայաստանի իշխանությունը չի հասկանում, որ ինչքան տաս, հակառակորդն այնքան շատ ուզելու է: Տակլու փոխարեն պետք է ամրապնդել պաշտպանությունը: Իսկ եթե մարտական գործողությունների հավանականությունը մշտապես գոյություն ունի, պետք է ամրապնդել քո քառզմավարական կամքը, համախմբել ժողովրդին բանակի շուրջ, բանակը մոբիլիզացնել, ամբողջ պետական, ռազմական ներուժը համախմբել, երկիրը դնել ռազմական ռելսերի վրա եւ իրականացնել այդ պաշտպանությունը», - ընդգծեց Օհանյանը:

Լրահոս