Պարտության սիմվոլը մոռանում է, որ հենց ինքն է հրաժարվել Արցախից.Թադևոսյան

Կապիտուլյանտի կերպարը մարմնավորող անձնավորությունը համարձակվում է ասել, որ ընդդիմությունը պետք է ժողովրդից ներողություն խնդրի, մոռանալով, որ հենց ինքն է ստորագրել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան, որ հենց իր պատճառով են զոհվել 4000-ից ավել երիտասարդներ միայն 2020թ, 200-ից ավել՝ 2022թ.: Պարտության սիմվոլը մոռանում է, որ հենց ինքն է հրաժարվել Արցախից, իսկ այսօր արդեն հանձնում է Հայաստանի տարածքից զգալի հատված: Ընդդիմությունը պետք է ներողություն խնդրի մի բանի համար, որ մինչ օրս այս դավաճան իշխանությունները շարունակում են պաշտոնավարել:

Լրահոս