Պարեկներն ու փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «Եղանակային կանխատեսումները մտահոգիչ են: Ներթափանցած հզոր ցիկլոնները և օդային սառը հոսանքները հանրապետության ողջ տարածքում ստեղծել են վտանգավոր իրավիճակ հատկապես բարձրադիր վայրերում: Ինտենսիվ տեղումները կշարունակվեն ևս մի քանի օր: Լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, բուք, մառախուղ, մերկասառույց: ՆԳՆ ստորաբաժանումները, հատկապես պարեկներն ու փրկարարները, բնական ու տեխնածին հնարավոր վտանգների պայմաններում իրականացնում են ուժեղացված ծառայություն` ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում` մեկնում օգնության: Վիճակը հատկապես վտանգավոր է հանրապետության ավտոճանապարհներին: Ուստի հորդորում ենք վարորդներին` հատկապես լեռնային ու նախալեռնային շրջաններում ճանապարհ դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Լրահոս