Պարեկներն ու փրկարարները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը, ով անցել էր Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը

Երեւանում, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը ու սպառնում է, ցած նետվելով, ինքնասպանություն գործել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ Պարեկները նախ կարողացել են այդ քաղաքացու հետ բանակցություններ վարել, ապա փրկարարներն էլ կարողացել են բռնել նրան ու վտանգավոր եզրագծից դուրս բերել։ Այդ քաղաքացին այնուհետև պարեկների կողմից տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 62-ամյա Սամվել Հ․-ն է։

Լրահոս