Պատմությունից դասեր առնելով տեսնում ենք, որ Հայ ուսանողությունն էր, որ բոլոր ժամանակներում ըմբոստանալու էր Հայաստանին սպառնացող յուրաքանչյուր թշնամու դեմ

Սիրելի’ ուսանողներ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող ուսանողն է: Գաղտնիք չէ, որ հարուստ գիտելիքներով զինված երիտասարդներն են ապահովում հասարակության առաջընթացը և այսօր մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդն է դառնալու մեր հարատևության երաշխիքը: Պատմությունից դասեր առնելով տեսնում ենք, որ Հայ ուսանողությունն էր, որ բոլոր ժամանակներում ըմբոստանալու էր Հայաստանին սպառնացող յուրաքանչյուր թշնամու դեմ ու իր ընդհատված ուսումնառությունն ավարտելու էր մարտադաշտերում: Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ նախորդից ժառանգել է լուսավոր ու նորացված գաղափարներ, պետությանը՝ իրենց ստացած գիտելիքները ծառայեցնելու ավելի մեծ պատասխանատվություն։ Այսօր Հայաստանի ու Արցախի հետագա գոյությունն ու զարգացումը կախված է Ձեր ստացած գիտելիքներից և կարողություններից։ Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, երջանկություն, նպատակասլացություն, ուսումնառության արդյունավետ տարիներ, սովորելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու անկոտրում կամք ու եռանդ։

Լրահոս