Պատճառն այն է, որ մի X պահի ԶԼՄ-ների մոտ էմոցիոնալ քաղաքական միջավայր է եղել. Փաշինյանը՝ անլրագրող «ասուլիսների» մասին

Եթե ձեր ասած սկզբունքն է գործում, դուք ինչո՞ւ եք այստեղ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» թերթի լրագրողի հարցին, թե ինչու այսօր ներկա չեն լրատվամիջոցները, որոնք քննադատում են իշխանությանն ու վարչապետին: «Բոլոր լրատվամիջոցները երբեք ներկա չեն եղել, որովհետեւ լրատվամիջոցները ամեն օր աճում են, իսկ մենք լոգիստիկ խնդիրներ ունենք, տեսնում եք, որ նստելու տեղ չկա: Եթե դեմ չեք հաջորդ անգամ կհանդիպեմ այն լրատվամիջոցների հետ, որոնք այստեղ չեն եւ ձեզ չեմ հրավիրի՝ տեղի բացակայության պատճառով: Կամ էլ այնպես կանենք, որ բացառապես ընդդիմադիր լրատվամիջոցների համար ասուլիս կկազմակերպենք: Եթե խնդիր ունենայինք միայն լոյալ լրագրողների հրավիրելու, այդպես կվարվեինք, եւ ձեր ներկայությունը դրա վառ ապացույցն է»,-ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերում է նրան, որ երկու տարվա մեջ առաջին անգամ է, որ լրգրողների ներկյությամբ ասուլիս է հրավիրում վարչապետը, նա ասաց, որ դա պայմանավորված է եղել նաեւ կովիդով. «Հիմա այստեղի հարցերն էլ կնայենք, կգնանք էնտեղի հարցերն էլ կնայենք, կտեսնենք, թե այդ ի՞նչ հարց էր, որ առերես պետք է հնչեր կամ չի հնչել: Դրա պատճառներից մեկն այն է եղել, որ մի X պահի լրատվամիջոցների մոտ էմոցիոնալ քաղաքական միջավայր է եղել: Ինձ համար ավելի կարեւոր է բովանդակությունը, քան ձեւը, բայց տեսնում եք, որ էլի վերադարձել ենք այս ֆորմատին»: Լրագրողը նաեւ հետաքրքրվեց. ««Ժողովուրդը» 160 փաստ է ներկայացրել, որ ձեր ներկայացրած փաստերից շատերը մանիպուլյատիվ ու սուտ են եղել, իրականություն չեն դարձել, ինչու փոխվեցին ձեր սկզբունքները, ինչու այլեւս բաց ու թափանցիկ չեք լրատվամիջոցների հանդեպ»: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ձեր 160 փաստերին ծանոթ չեմ, անպայման կծանոթանամ: Ինչ վերաբերում է 100 փաստերին, 2022-ին այդ առումով այնքան շատ են փաստերը՝ սկսած տնտեսական ցուցանիշներից, բյուջեի եկամտային մասի, աշխատավարձերի, աշխատատեղերի աճից, լայնածավալ բարեփոխումները, որ տեղի են ունենում զինված ուժերում, ոստիկանությունում, ուսուցիչների աշխատավարձի աճ, երրորդ եւ ամեն հաջորդ երեխայի ծննդյան դեպքում օգնություն, ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, ԲԿ-ների կառուցում: Ես մի փաստ հրապարակեցի, որ հարյուրավոր փաստեր արժի, որ 2017-ի համեմատ շուրջ 438 հազարով ավելի պետպատվերով առողջապահական ծառայություն ենք մատուցել: Այսինքն 400 հազար մարդ զրկված է եղել առողջապահական ծառայություններից: Մենք որոշում կայացրեցինք, որ անպտղության դեպքում բոլորը կարող են օգտվել պետպատվերով ծառայությունից: Անվտանգության ոլորտում ունենք ձախողումներ, մնացած ոլորտներում ունենք հաջողություններ: Այստեղ երկար բանավիճելու հարց չկա: Ինչ վերաբերում է թափանցիկությանը, ավելի թափանցիկ ո՞նց է լինում:

Լրահոս