Պապիկյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ՊՆ-ի ակնկալիքները ՀԱՊԿ-ից

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 16–ին,  ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։ Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ: Մասնավորապես, խոսելով սահմանային իրավիճակի մասին, Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տեւական ժամանակ առկա խնդիրները եւ ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները:

Լրահոս