Պաուլո Դիբալան կարող է հեռանալ «Ռոմայից», եթե թիմը չնվաճի ՉԼ-ի ուղեգիր

Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է հաջորդ ամռանը հեռանալ «Ռոմայից», եթե պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Այդպիսի հնարավորություն սահմանված է Դիբալայի պայմանագրով։ Այդ դեպքում 29-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 20 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում «Ռոման» դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ։ Դիբալան այս տարվա հուլիսին է միացել «Ռոմային», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Այժմ նա վերականգնվում է վնասվածքից հետո։

Լրահոս