Պայքարը շարունակվում է, միացեք. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով դեկտեմբերի 14-ից նստացույց է կսել Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, գրառում է արել ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ պայքարը շարունակվում է: Նա գրել է. «Թեև Ադրբեջանը քիչ առաջ վերականգնել է Արցախի գազամատակարարումը, սակայն կյանքի ճանապարհը դեռևս մնում է փակ, իսկ Արցախի ժողովուրդը՝ լրիվ շրջափակման մեջ: Մենք էլ շարունակում ենք նստացույցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Իսկ նախօրոք հայտարարված հավաքը ուժի մեջ է՝ այսօր, ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, միացե՛ք Պայքարը շարունակվում է, միացե՛ք ...»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։ Այսօր ավելի վաղ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ հնարավոր է այսօր բացվի Լաչինի միջանցքը։ Արտակ Բեգլարյանը և մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 14-ից նստացույց են իրականացնում Երևանում՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։

Լրահոս