Պայթյուն եւ փլուզում Գեղարքունիքի մարզում. կա զոհ

Այսօր՝ փետրվարի 26-ին, պայթյուն և ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը առաջացել է գազի կաթսայից, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է նշված տան բնակիչ, 37-ամյա կինը, ում ինքնությունը ճշտվում: է: Պայթյունի հետևանքով տանը տեղի է ունեցել պատերի փլուզում: Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Լրահոս