Պակիստանի նախկին վարչապետը վիրավորվել է նախընտրական ավտոշարասյան գնդակոծության ժամանակ

Պակիստանում անհայտ անձը կրակ է բացել նախընտրական արշավի մեքենայի վրա, որում եղել է Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը: Նա եւ նրա մի քանի կողմնակիցներ վիրավորվել են, հայտնում է AP-ն։ Կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Ասադ Ումարն ասել է, որ Խանը վիրավորվել է ոտքից եւ լուրջ վնասվածքներ չի ստացել: Տեղում ձերբակալված հարձակվողի ինքնությունը անմիջապես չի հաջողվել պարզել։ Ոչ մի խմբավորում չի ստանձնել կրակոցների համար պատասխանատվությունը։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել արեւելյան Փենջաբ նահանգի Վազիրաբադ շրջանում։ Խանը եղել է բեռնատարների եւ մեքենաների մեծ շարասյան մեջ, որն ուղեւորվել է մայրաքաղաք Իսլամաբադ՝ կառավարությանը արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրմանն ուղղված իր քարոզարշավի շրջանակում:

Լրահոս