Չինաստանի ՌԾՈւ-ն ցուցադրել է մարտական նավեր տեղափոխող հազվադեպ նավ

Չինաստանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է ծանր տրասնպորտային Yinmahu պլատֆորմը, որը կարող է մարտանավեր տեղափոխել, տեղեկացրել է Insider-ը։ Պարբերականի տեղեկացմամբ՝ սա հազվադեպ նավի մասին առաջին հաղորդումն է, որը Չինաստանի ՌԾՈւ-ի երկրորդ նման պլատֆորմն է։ Նմանօրինակ մյուս՝ Donghaidao նավը շարք էր մտել 2015թ.։ Պլատֆորմն աշխատում է չոր դոկի՝ նավանորոգարանի սկզբունքով։ Տեղափոխվող նավի բեռնման համար նավը որոշակի խորություն է մտնում, որը նրան թույլ է տալիս կառանել եւ հետո նորից դուրս լողալ։ Արդյունքում՝ նավը լրիվ բարձրանում է ջրից, ինչը թույլ է տալիս դրա նորոգումն ու սպասարկումն իրականացնել տեղափոխման ժամանակ։ Insider-ը տեղեկացրել է, որ Yinmahu-ն կարող է տեղափոխել ավելի քան 100 հազար տոննա ջրատարողությամբ նավեր. համեմատության համար՝ չինական «Լյաոնին» ավիակրի ջրատարողությունը 70,5 հազար տոննա է։ Վնասված նավերի տեղափոխման նման պլատֆորմներ ունի միայն ԱՄՆ-ը։

Լրահոս