Չինաստանը ցանկանում է «վերբեռնել հարաբերությունները» Եվրոպայի հետ․ Politico

Չինաստանի Քաղբյուրոյի անդամ, արտաքին գործերի նախկին նախարար Վան Ին կայցելի Գերմանիա եւ Բելգիա, որպեսզի «վերբեռնի հարաբերությունները» Եվրոպայի հետ, գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Պարբերականի տվյալներով՝ Վան Ին կմասնակցի Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին եւ կայցելի Բրյուսելում Եվրամիության կենտրոնակայան: Ուղեւորության նպատակը պետք է լինի «Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերություններում լարվածությունը հաղթահարելու հնարավորությունը Պեկինի կողմից Մոսկվային շարունակվող աջակցության ֆոնին»։ «Քանի որ ԱՄՆ-ն Չինաստանի գլխավոր ռազմավարական մրցակիցն է, Պեկինը ուղիներ է փնտրում դիվանագիտական փոխգործակցության միջոցով Եվրոպայի հետ ավելի ջերմ հարաբերությունները վերականգնելու համար»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ Վան Ին կդառնա Չինաստանի Կոմունիստական կուսակցության հոկտեմբերյան համագումարից հետո Եվրոպա այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան։

Լրահոս