Չեմ հավատում, որ այս իշխանության օրոք հայանպաստ լուծում կլինի Արցախի հարցում․ Ավետ Բարսեղյան

Ավետ Բարսեղյանը չի հավատում, որ այս իշխանության օրոք հայանպաստ լուծում կլինի Արցախի հարցում։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչը միացել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից կազմակերպված «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով ստորագրահավաքին։  «Այս իրավիճակի ավարտը կլինի այն ժամանակ, երբ հասնի բոլորի գիտակցությանը, սրտին և հոգուն: Սա առաջին հերթին ինձ է վերաբերում: Ես երբեք դիմացինիս չեմ քննադատում: Ես սեփական անձս բերում եմ «Մոսկվա» կինոթատրոն՝ ստորագրելու: Երբ յուրաքանչյուրի սրտին այդ ստորագրությունը կհասնի՝ օրհասական, շատ կարևոր ու շատ հրատապ, այդ ժամանակ էլ, երևի թե, ինչ-որ մեծ քայլ կլինի դեպի լուծում», - լրագրողների հետ զրույցում ասել է Ավետ Բարսեղյանը:

Լրահոս