Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան

Պետք է պահպանել անմեղության կանխավարկածը, եւ խոսել այն ժամանակ, երբ կլինի վերջին ատյանի դատական ակտը, այս պահին ընթանում է նախաքննություն։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Վստահ եմ՝ կալանավորված անձանց փաստաբանները կբողոքարկեն, որովհետեւ կարծում եմ նրանցից որեւէ մեկը խուսափելու կամ քննությանը խոչընդոտելու նպատակ կամ մղում չունի, կարծում եմ՝ հակառակը կնպաստեն քննությանը։ Երբ որ հաշվեքննիչ պալատը ծավալուն կերպով ներկայացրել էր իր դիտարկումները, ես մանրակրկիտ անդրադարձա բոլոր առաջ քաշվող հարցերին, բայց պետք է էտապներ լինեն, որ հասկանանք՝ նման փաստեր տեղի ունեցել են, թե՝ ոչ»,- նշեց նախարարը։ Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության։ Նա նշեց, որ համավարակի ամբողջ ընթացքում ֆինանսակայն հատկացումներ եղել են բոլոր բժշկական կենտրոններին, այդ թվում «Մեդլայն» բժշկական կենտրոնում։ Հարցին, թե ինչու ինքը հրապարակավ չի պաշտպանում փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին, Ավանեսյանն ասաց, որ այդ հարցով զբաղվում են նրա փաստաբանները։

Լրահոս