Ուսանողական Խորհուրդը խիստ դատապարտում է ընտրական հանձնաժողովի նմանատիպ ոչ ուսանողամետ, հակականոնադրական և ոչ լեգիտիմ գործունեությունը

Այսօր, ԲՊՀ-ում տեղի ունեցավ ընդհանուր ժողովի նիստ, որի առաքելությունն էր հաստատել ՈՒԽ նախագահների թեկնածությունը։ Ժողովը ձևավորվում է 25 ուսանողին 1 պատվիրակ սկզբիոնքով, այսինքն պետք է ընտրվեին մոտ 180 պատվիրակներ, քվորման ապահովման համար անհրաժեշտ էր լինելու առնվազն 90-ի ներկայությունը։ Չնայած նրա, որ այսօր ներկա է եղել ընդհամենը մոտ քառասուն պատվիրակ, այսինքն քվորում չի ապահովվել, ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել անցկացնել քվեարկություն, ինչի արդյունքում ուսանողության շուրջ 75%-ի ձայնը չի եղել լսելի։ Սա վառ ապացույց է ընտրական հանձնաժողովի ոչ կոմպետենտության, ինչի արդյունքում տուժում են Ուսանողներ։ Հարկ է նաև նշել որ սա ոչ թե առաջին, այլ հերթական իրավախախտումն է։ Ուսանողական Խորհուրդը, լինելով ուսանողության շահերի պաշտպանությանը միտված կառույց, խիստ դատապարտում է ընտրական հանձնաժողովի նմանատիպ ոչ ուսանողամետ, հակականոնադրական և ոչ լեգիտիմ գործունեությունը և պահանջում ամբողջ կազմի հրաժարականը։

Լրահոս