Ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել «Վերածնվող Հայաստան»-ի որոշումից. «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հյանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է խմբակցության կազմում ընդգրկված «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորների՝ մանդատից հրաժարվելու որոշմանը: Հայտարարությունում ասվում է. «Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից: Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել: Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»: Հռիփսիմե Ստամբուլյանից բացի պատգամավորական մանդատները վայր են դնում նաեւ Վահե Հակոբյանը եւ Ելենա Կիրակոսյանը

Լրահոս