Ունենք Հայրենական պատերազմի իրավիճակ՝ պահանջվում է ողջ ժողովրդի մասնակցությունը. Ռուբեն Վարդանյան

Վստահ եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանքային ոճ կունենանք, կաշխատենք միասին, ուրիշ ճանապարհ չունենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն վարդանյանը: «Մենք ունենք հայրենական պատերազմի իրավիճակ եւ դա պահանջում է ողջ ժողովրդի մասնակցությունը երկրի պաշտպանությանը: Այս տարի երկու միլիարդից միայն մեկ միլիարդի ծրագրերն են իրականացվելու: Մենք ունենք բարեփոխումների մեծ ծրագիր եւ մարդկանց ընդգրկելու այդ գործընթացում: Մեծ ուրախությամբ կըդունեմ ձեր առաջարկները»,-ասաց նա:

Լրահոս