Ուղեբեռի զննությամբ ատրճանակ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում չթույլատրվող իր կա: Օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները նշված չվերթի ուղևոր 21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են «CTT» գրառմամբ ատրճանակ: Երիտասարդը տարվել է գծային բաժին, ապա հանձնվել է նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս