Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել

Գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով փորձ է կատարել հարվածներ հասցնել Ռուսաստանի նախագահի Կրեմլի նստավայրին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել։ Հաղորդվում է, որ Ռուսաստանը նաև իրավունք է վերապահում պատասխան հարված հասցնել Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի փորձին՝ «որտեղ և երբ հարմար գտնի»:

Լրահոս