Ուզբեկստանը հրաժարվել է թարմացնել երկրում «Միր» քարտերի աշխատանքը

Ուզբեկստանը հրաժարվել է թարմացնել երկրում ռուսական «Միր» քարտերի աշխատանքը՝ դրա հետ կապված ռիսկերի պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական բանկի խորհրդի նախագահ Մամարիզո Նուրմուրատովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Մասնագետի խոսքով՝ տեղական առեւտրային բանկերը ներկայումս ռիսկեր են տեսնում ռուսական քարտերի սպասարկման մեջ։ «Առայժմ վերսկսման մասին խոսք չկա»,-ասել է Նուրմուրատովը Սամարղանդում II միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։ Ավելի վաղ սեպտեմբերին ԱՄՆ գանձապետարանը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել՝ Ռուսաստանից դուրս ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի օգտագործմանն աջակցելու համար։ Այս ֆոնին սեպտեմբերի 19-ին թուրքական Is Bankasi եւ DenizBank բանկերը հրաժարվել են սպասարկել քարտերը։ Մի քանի օր անց նման որոշում են կայացրել Հայաստանի, Վիետնամի եւ Ղազախստանի մի շարք բանկեր։

Լրահոս