Որոշակի շրջափակման մեջ է վերցվել նաև ռուսական հենակետը․ Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է ստեղծել իրավիճակ, որի պայմաններում առանց ուժի կիրառման Արցախը կհայաթափվի։ Այդ տեսակետը հայտնեց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ Ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ անցակետի առկայությունը նշանակում է, որ ՀՀ- Արցախ և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումն ու բեռնափոխադրումն ամբողջությամբ տեղափոխվում են Ադրբեջանի վերահսկողության դաշտ։ Ըստ պատգամավորի՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետախուզման մեծ ցուցակը, հասկանալի է՝ ինչ ծանր հետևանքներ կարող են առաջանալ ստեղծված պայմաններում․ «Ամբողջությամբ սահմանափակվել է ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռի փոխադրումն Արցախ։ Այս պայմաններում իրավիճակը ծայրահեղ ծանր է»։ Միաժամանակ, Աբրահամյանն ընդգծեց, որ որոշակի շրջափակման մեջ է վերցվել նաև ռուսական հենակետը։

Լրահոս