«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել Աշոտ Փաշինյանի առևանգման մասին շրջանառվող լուրերի առնչությամբ

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել Աշոտ Փաշինյանի առևանգման մասին շրջանառվող լուրերի մասին․ «Ներկա պահին մամուլում շրջանառվող ինֆորմացիային ի պատասխան Լուրեր են տարածվում, թե իբր «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից։ Եռաբլուրում, սեպտ. 21-ի գործով հերթական դատական նիստից հետո «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։ Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։ Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այնուհետև ճանապարհին այդպեսել էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից։ Մեքենայի մեջ եղել են միայն տվյալ հերոսածին մայրը և Աշոտ Փաշինյանը Մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և նման ստահոդ տեղեկություններ տարածողներին միայն կասենք 1 բան, որ եթե շարունակվի դեզինֆորմացիայի լայն տարածումը, ապա ստիպված կլինենք տեղադրել տեսանյութ, որտեղ սույն երիտասարդը ինքն է իրենով նստում մեքենան»։ Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել «Որդիների կանչ» ՀԿ անդամները։ ՀԿ–ն հերքել է տեղեկությունը՝ պարզաբանելով, որ միջադեպ եղել է, բայց առևանգման փորձ՝ ոչ։ AntiFake.am–ի հետ զրույցում «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը ասաց, որ Աշոտիկին չեն փորձել առջևանգել, պարզապես ծնողներից մեկն ասել է արի նստի մեքենան, գնանք Եռաբլուր՝ տես հայրդ ինչ է արել, ինքն էլ եկել, նստել է։ Հիշեցնենք՝ քիչ առաջ զոհված զինծառայողների ծնողներին բերման են ենթարկել։

Լրահոս