Ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ երիտթուրքերից վտանգավոր է. Շարմազանով

Նիկոլը Ռեյկյավիկում ճանաչեց Ադրբեջանը 86 600 քառ կմ տարածքով՝ Արցախն էլ մեջը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Այսքանից հետո միայն հակահայն ու թուրքի ստրուկը կարող է լինել Նիկոլի ջատագովը։ Նիկոլն ընդունեց, որ ինքը դավաճան է։ Փաշինյանը դավաճանեց Եռաբլուրը, Արցախը, Վազգենին, Լեոնիդին։ Ու այսքանից հետո էլ ի՞նչ պիտի անի նա։ Նիկոլը թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող «տրոյական ձին» է։ ԵԿՄ, Վազգենի զինակիցներ, կռված տղերք, ինչպես նաև «800 հեկտարի համար հետույք ճղողներ», ու՞ր եք, ձայն հանեք։ Ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ երիտթուրքերից վտանգավոր է», - գրել է նա։

Լրահոս