Ոստիկանները տարել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի մեքենան

Այսօր մեր երկրում ամենամեծ խնդիրը անօրինական կերպով ճանապարհը փակած Աննա Մկրտչյանն է: Այն Նիկոլը, որ ասում էր՝ էս ձեր դարպասն է, ձեր դուռն է, եկեք ինչ ուզում եք արեք, ուզում եք, քացով խփեք, կառավարության դուռը ջարդեք, ինքը պետք է կարմիր լույսի տակ կանգներ, պետք է ամեն ինչ աներ, որ քաղաքացիներն անհարմարություն չզգան, հիմա ամեն ինչ հակառակն է դարձել: Անհասկանալի դեմքերով մարդիկ, որոնց իրավապահ ասելն էլ դժվար է, Նիկոլի կամակատարներն են, Նիկոլի ստրուկների տրամաբանության մեջ եկել են եւ որոշել են, որ իմ մեքենան պետք է տանեն: Պարզվում է, որ ոչ միայն իմ ծննդյան փաստն է այս երկրում ամենամեծ ահաբեկչությունը, որ ԱԱԾ-ն զբաղվում է բացառապես դրանով, պարզվում է ոստիկանության Երեւանի քննչկան վարչությանն էլ են գործ տվել: Էսօր Նիկոլը զանգել, ասել է՝ էսօր ձեր գործը սա է: Ասել, որ այս ամենը այսպես չի մնալու, նշանակում է ոչինչ չասել: Անցեք բոլոր մարդկային գծերը, որովհետեւ ձեր վրայով անցնելուց մեզ ոչ ոք չի մեղադրի»,-ասել է նա:

Լրահոս