Ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման հերթական դեպքը

Բնապահպանական ոլորտի հանցագործությունները և իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Թումանյանի ոստիկանների հերթական միջոցառումը դեկտեմբերի 17-ին էր: Ժամը 18.30-ի սահմաններում Շնողի անտառպետության Շևուտ հանդամասում ոստիկանները նկատել են բենզասղոցով ծառ հատող անձանց, մոտեցել և պարզել են, որ երկուսն էլ Շնող գյուղի բնակիչ են: Մոտակայքում կայանված «ՈՒԱԶ»-ն արդեն բարձված էր շուրջ 1,5 խորանարդ մետր հաճարենու փայտանյութով, մոտ 3 խմ փայտանյութ էլ թափված էր շրջակաքում: Շնողցիները իրավապահներին ներկայացրել են թափուկ փայտանյութի օգտագործման տոմսեր, սակայն ստուգմամբ պարզվել է, որ վերոհիշյալ փայտանյութը պատրաստվել է ապօրինի, ինչի արդյունքում բնությանը պատճառվել է 151 հազար դրամի վնաս: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:

Լրահոս