Ոսկու գինը մնացել է կայուն

Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը թույլ փոխվում է, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաները շարունակում են սպասել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքներին։ Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 1,25 դոլարով կամ 0,08 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 641,95 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 1,69 տոկոսով՝ մեկ ունցիան 19,442 դոլար։

Լրահոս