Ոսկին փոքր-ինչ թանկանում է

Ոսկու գինը երկուշաբթի առավոտյան փոքր-ինչ բարձրանում է, շուկաները սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հաջորդ գործողություններին, վկայում են աճուրդների տվյալները։ Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելանում է 3,5 դոլարով կամ 0,21 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 659,75 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկանում է 1,2 տոկոսով՝ մեկ ունցիան 19,293 դոլար։

Լրահոս