Ոմանց պոռոտախոսությունը, չհաշվարկած տեղեկությունների հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության. Գեղամ Մանուկյան

Ադրբեջանը ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ համապատասխան հակազդեցություն չի ստացել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ «Ցավալիորեն, պետք է արձանագրել, որ հայկական կողմում պոռոտախոսությունն իր ծանր հետևանքներն է ունենում։ Արցախում գտնվող որոշ նախկին պաշտոնյաների պոռոտախոս հայտարարությունները՝ կապված շրջափակման լիարժեքության-ոչ լիարժեքության հետ, հանգեցնում են բացասական հետևանքների», - ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Պատգամավորն ասաց, թե ունի բազմաթիվ փաստեր, երբ ոմանց պոռոտախոսությունը, չհաշվարկած տեղեկությունների հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության։

Լրահոս