Ողջունում ենք Ֆրանսիայի դիրքորոշումն՝ ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի. Ալեն Սիմոնյան

​ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձևի համար։ «Մենք ողջունում ենք Ֆրանսիայի դիրքորոշումն՝ ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի և շնորհակալություն ենք հայտնում Ազգային ժողովին՝ բանաձևի միաձայն ընդունման համար», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ալեն Սիմոնյանը Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայի Հանրապետության Ազգաին ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։   ​

Լրահոս