Ողբերգական դեպք Երևանում․ շենքի բակում 88-ամյա կնոջ դի է հայտնաբերվել. Shamshyan.com

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական 4 շենքի բակում այսօր կնոջ դի է հայտնաբերվել։ Shamhayn.com-ի հաղորդմամբ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 08։10-ի սահմաններում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը։ Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 88-ամյա Վարդիթեր Հ.-ն է։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Առայժմ հայտնի չէ` կինն անզգուշության հետևանքով է ընկել, թե ինքնասպանություն է կատարել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս