Ո՛չ բացառում եմ, ոչ էլ չեմ բացառում․ Վանեցյանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին

Ո՛չ բացառում եմ իմ մասնակցությունը, ո՛չ էլ չեմ բացառում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մասնակցելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Նա նշեց, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա և ավելացրեց․«Այս պահին այդ հարցը թողնում եմ առանց մեկնաբանության: Կարծում եմ՝ մյուս տարի այդ հարցին կանդրադառնամ: Եթե որոշում կայացնեմ, որ մասնակցելու եմ՝ կասեմ»։

Լրահոս