Շրջափակման մեջ մնացած օտարերկրացիները Արցախի կառավարության և ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձել են հայրենիք. Վարդանյան

Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը : «Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է», - գրել է Վարդանյանը։

Լրահոս