Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ն առանձին շրջաններում, 7-8-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 3-ին, 6-7-ն առանձին hատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 5-6-ի գիշերը նույնքանով կբարձրանա: Երեւանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 3-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -5- 7, վաղը ցերեկը՝ +1+3։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -16 -20, ցերեկը՝ -4 -7, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -13 -16 ցերեկը՝ -4 - 6, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -6 - 9, ցերեկը՝ -2+ 1, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -13 -17, ցերեկը՝ -4 -7, Լոռիում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ -1 +3, Տավուշում՝ գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ +1 + 5, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -16 -20, ցերեկը` -5 -8, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -5 -9, ցերեկը՝ -3 +1, Արարատում՝ գիշերը՝ -5 -9, ցերեկը՝ + 2 + 4, Արմավիրում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ +2 + 4, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -14 -17, ցերեկը՝ -4 -7, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +2 +5, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6 + 9, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ -1 +4, Արցախում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +4+ 8:

Լրահոս