Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում կլինի

Երևանում այսօր և փետրվարի 24-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան 5-7մ/վ, փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վ, փետրվարի 23-ին` 20-25մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, փետրվարի 25-27-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս