Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Երևանում այսօր և ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` թաց ձյան տեսքով։ Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր և ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ի և ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, 30-ին, 31-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 6-10, 31-ին՝ ևս 8-10, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 4-6 աստիճանով։ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս