Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և  Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները

Մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները: Քաղաքապետարանից հայտնում են, որ ըստ այդմ, մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Լրահոս