Շուտով տեղի կունենա Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը

Շուտով տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ կտրվեն գրքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րրդ նախագահի գրասնեյակից: «Համացանցի տարբեր հարթակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջերի սիրելի՛ հետևորդներ, Հաշվի առնելով Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» գրքի նկատմամբ առաջացած մեծ հետաքրքրությունը և ստացվող բազմաթիվ հարցադրումները՝ տեղեկացնում ենք, որ շուտով տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ կտրվեն գրքի վերաբերյալ: Գրքի տպաքանակի մի մասը կներկայացվի վաճառքի, որից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: «Բանակցային առաջնագծում» գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել բոլոր գրախանութներում: Հարգանքով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ»,- ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս