Շուշիի ու Մարտունու ուղղություններով հրադադարի խախտումներ են գրանցվել. ՌԴ ՊՆ

Արցախում` Շուշիի և Մարտունու շրջաններում, հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ կայքում: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Այս փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում:

Լրահոս